ԵՄ հայաստանյան գրասենյակից հայտնում են՝ Հայաստանում իրականացվող ուսումնաճանաչողական այցը համախմբել է 20 երիտասարդական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից։
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ հանուն երիտասարդության․ երիտասարդների ներգրավվածություն և հզորացում / Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից։
Ուսումնաճանաչողական այցը մասնակիցներին հիանալի հնարավորություն ընձեռեց՝
-
ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը երիտասարդական քաղաքականության մշակման ոլորտում.
-
փոխանակելու գիտելիքները և լավագույն փորձը.
-
ծանոթանալու երիտասարդների ներգրավման հաջողված նախաձեռնությունների։
«Մենք հավատարիմ ենք երիտասարդների հզորացմանը և Արևելյան գործընկերության երկրներում մասնակցային կառավարման աջակցմանը»,- նշված է հաղորդագրությունում։