Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խորհրդարանում ներկայացրել է իր ղեկավարած կառույցի 2024-ի հաղորդումը: Պատգամավորները հարցեր են ուղղել կոռուպցիոն հանցագործությունների, Մարտի 1-ի գործի բացահայտման մասին: Արթուր Նահապետյանը վստահեցրել է, որ կոմիտեն չի առաջնորդվում «նախկին և ներկա կամ իշխանական և ոչ իշխանական պաշտոնյաներ» սկզբունքով, և որ դատարան ուղարկված որոշ գործեր վերաբերում են նաև գործող պաշտոնյաների հանցանքներին:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: