Հրադադար հայտարարելուց ժամեր անց հնդկական ՀՕՊ միջոցները երկրի օդային տարածքում պակիստանյան ԱԹՍ-ներ է ֆիքսել, հաղորդում է Times of India-ն։ Պարբերականի տվյալներով՝ պայթյուններ ու օդային ազդանշաններ են լսվել Սրինագար քաղաքում և Ջամմու ու Քաշմիրի այլ հատվածներում։
Ջամմու և Քաշմիրի մի քանի շրջաններում, ինչպես նաև Փենջաբ ու Ռաջաստհան նահանգներում, իշխանություններն, իբրև զգուշավորության միջոց, անջատել են էլեկտրաէներգիան։
Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պակիստանը խախտել է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնությունը, հնդկական բանակը «պատասխան միջոցներ» է ձեռնարկում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարին համաձայնություն են տվել։ Իր հերթին Պակիստանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Դելին ու Իսլամաբադը համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները։