Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն։ Այդ մասին նշված է Հայաստանի վարչապետի՝ Համաշխարհային երկրորդ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ուղերձում:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Խորհրդային Միության և Արևմտյան դաշնակիցների հաղթանակի գործում ներդրում է ունեցել նաև հայ ժողովուրդը, և այսօր հարգանքի տուրք ենք մատուցում այդ բոլոր հայրենակիցներին:
Տոնի առիթով Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: