Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին: Կառավարությունը հավանություն է տվել Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին և Աշգաբաթի համաձայնագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորվում է, որ համաձայնագիրը համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ու տնտեսական գործակցության խորացմանը։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը վարժական հավաքներ են հայտարարվում պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակով:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում: