Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում գտնվող այգում շինաշխատանքներն ավարտվել են: Կառուցվել են կասկադային համալիր, խաղահրապարակ, շների զբոսանքի համար առանձնացվել է տարածք: Այգում անցկացվել է նոր ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: Այստեղ նաև ծառատունկ է իրականացվել մոտ 7 հեկտար տարածքի վրա: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի այլ մանրամասներ՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: