«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 21:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Կորյունի, Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ա. Պետրոսյան, Ա.Խանջյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Մեկ այլ հաղորդագրությամբ ընկերությունը տեղեկացնում է, որ «Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում իրականացնելու նպատակով՝ մայիսի 7-ին՝ ժամը 09։00-ից մինչև մայիսի 8-ի ժամը 21։00-ը, կդադարեցվի նաև Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։