Բերդի Նավուր բնակավայրից Ճամբարակի Թթուջուր բնակավայր բերող ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա և ստացա խոստում, որ դրանք արագ կլուծվեն։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Իջևանի Գանձաքար բնակավայրից մինչև Բերդի Իծաքար բնակավայր ավտոճանապարհի շինարարությունն այս տարի կավարտվի։