Քարկոփ բնակավայրում ևս տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր՝ կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող՝ պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: