Հայաստանը հարստանում է շատ ավելի արագ, քան պարտք է վերցնում: Հայտարարել է ֆինանսների նախարարն ու հիմնավորել, որ պետական պարտքի բացարձակ թվի ավելացումը ռիսկային չէ, և իրավիճակը միանգամայն վերահսկելի է: Կարևորը պարք-ՀՆԱ հարաբերակցությունն է, որը նախորդ տարի նույնիսկ մի փոքր նվազել է: Ինչ վերաբերում է մարտին թողարկված եվրապարտատոմսերին, ապա պահանջարկը չափազանց բարձր է, իսկ ամենաշատ ներդրողները Մեծ Բրիտանիայից ու Միացյալ Նահանգներից են:
Մանրամասները՝ ռեպորտաժում: