Էպիլեպսիայի ուսումնասիրման ոլորտում մեծ հաջողությունների հասած իտալացի պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոյին մեծարել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում: Պրոֆեսորը հիվանդանոցի անձնակազմին ներկայացրել է էպիլեպսիայի դեմ պայքարի իր մոտեցումները: Վիջեվանոն այցելել է նաև «Զինվորի տուն», որտեղ ծանոթացել է տղաների բուժման, հանգստի, աշխատանքի, սոցիալական ներգրավման համար ստեղծված պայմաններին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: