Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը երաշխավորված է միջազգային օրենսդրությամբ: Հայտարարում է Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահը: Հնարավոր վերադարձը պետք է լինի միջազգային հովանու ներքո, երկարաժամկետ երաշխիքների պարագայում: Այս փուլում միությունն ուսումնասիրում է մեր երկրի տարբեր հատվածներում հաստատված արցախահայերի դիրքորոշումն ու տրամադրությունները:
Մանրամասները՝ ռեպորտաժում: