• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի... 21:52
Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ 17:41
Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը 15:07
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 12:2826 Ապր, 2025

Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի Սահմանապահ զորքերի զինծառայողի օրը և Քաղաքացու օրը համընկել են, և շնորհավորել է բոլորին նաև Քաղաքացու օրվա առիթով: Վարչապետի խոսքով՝ այս համընկնումը խորհրդանշական է, որովհետև և՛ քաղաքացին, և՛ սահմանն ունեն մի կարևոր հենման կետ, և այդ հենման կետը պետությունն է։

«Չի լինում քաղաքացի առանց պետության, և չի լինում սահման առանց պետության։ Եվ այս խաչմերուկում, այս հատման կետում է, որ տեղի է ունենում այն գաղափարախոսական վերափոխումը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ պիտի ընդգծեմ, որ դա շատ կարևոր գաղափարական վերափոխում է, ու այդ գաղափարական վերափոխման համատեքստում առանձնակի նշանակություն են ունենում սահմանը և սահմանապահը։ Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է, սահմանապահը զինվորական ծառայություն է, բայց սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարը հավելել է, որ այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են և անցել են Սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, Կառավարության համար ինչ-որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել: «Որովհետև ինքս էլ, պետական կառավարման մյուս մարմինների ներկայացուցիչներն էլ գնում են սահմանազատված և սահմանագծված տեղամասեր՝ ի ցույց դնելու, թե ինչ նկատի ունենք Իրական Հայաստան ասելով, ի՞նչ նկատի ունենք խաղաղություն և անվտանգություն ասելով, և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ փոքր քայլերը, որոնք նախորդ տարի իրականացրինք, և որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող և Հայաստանի Հանրապետության տարածքը լքող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողության ընթացքում առնչվում է միայն ու միայն, բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ, սա մեր պետության, անկախության, ինքնիշխանության և զարգացման շատ կարևոր հանգրվան է»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին և Ռուսաստանի Դաշնությանը՝ այս ընթացքում, անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար: «Մյուս կողմից՝ ուրախությամբ եմ ընդգծում, որ չնայած ամենատարբեր և բոլորիդ հայտնի բարդություններին՝ մենք այսօր կարողանում ենք իրականացնել նման քայլեր։ Այսօր կարողանում ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին, կարող է փուլ-փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը, և սա այն միջնաժամկետ նպատակն է, որը մենք առաջադրում ենք ինքներս մեզ։

Իհարկե, սա հնարավոր չի լինի իրականացնել առանց Սահմանապահ զորքերի զարգացման, և Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Սահմանապահ զորքերի կարողությունները մեծացնելու համար: Հույս ունեմ, որ դուք ձեր ամենօրյա ծառայության ընթացքում տեսնում և զգում եք այդ ջանքերը, այդ ներդրումը: Բայց, մյուս կողմից, ինչպես մեր պետական բազմաթիվ այլ ինստիտուտներում, մենք ակնկալում ենք, որ Սահմանապահ զորքերի զինծառայողներն էլ իրենց քայլը կանեն, իրենց անհատական ջանքը կներդնեն, որպեսզի Կառավարության ներդրած ջանքերը լինեն առավել արդյունավետ»,- ասել է երկրի ղեկավարը՝ նկատի ունենալով, մասնավորապես, կամավոր ատեստավորման գործընթացը, որը Սահմանապահ զորքերի զինծառայողների, պայմանագրային զինծառայողների ընտանիքների բարեկեցության ապահովման շատ կարևոր գործիք է։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան մուտք գործող և Հայաստանից դուրս եկող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողություն իրականացնելիս առնչվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ։ Սա նշանակում է, որ մարդը, որն առաջին անգամ մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն, սահմանապահի հետ ստացած շփումից է ստանում առաջին տպավորությունը, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ երկիր է Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ ժողովուրդ է Հայաստանի ժողովուրդը, և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է:

Վարչապետը նշել է՝ ակնկալում է, որ Սահմանապահ զորքերն առանձնահատուկ ջանքեր կգործադրեն սեփական ծառայության կատարելագործման վրա:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Սահմանապահ զորքերի զինծառայողի օրվա առիթով և շնորհակալություն է հայտնել ծառայության համար, մաղթել բարի, խաղաղ ծառայություն:

Այնուհետև ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է Սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին:

ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին:

Դիտումների քանակ87
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը. վարչապետ 12:0726 Ապր, 2025 Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը. վարչապետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի 12:2511 Մայ, 2026
  • ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը 12:1211 Մայ, 2026
  • Գրանցվել է 438 դեպք, որից 143-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 12:0211 Մայ, 2026
  • Մշակվել է նախագիծ՝ ուղղված մինչև 5 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը 11:5311 Մայ, 2026
  • Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն 11:4511 Մայ, 2026
  • Նեթանյահուն ցանկանում է, որ երկիրը 10 տարվա ընթացքում աստիճանաբար դադարեցնի ԱՄՆ ռազմական աջակցությունը. INTERFAX 11:3611 Մայ, 2026
  • Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար 11:2911 Մայ, 2026
  • Այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Ռոբերտ Աբիսողոմոնյան 11:1811 Մայ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 11:1011 Մայ, 2026
  • ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան 11:0811 Մայ, 2026
  • ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 10:5911 Մայ, 2026
  • Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել ՄԻՊ անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ 10:3011 Մայ, 2026
  • ՆԳ նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է․ Արփինե Սարգսյանը ընդունել է Իվանա Ժիվկովիչին 10:0811 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի և Եվրոպայի շահերը խիստ համընկնում են. փորձագիտական գնահատական 10:0011 Մայ, 2026
  • Բոլորիդ սպասում ենք մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում․ Պապիկյան 09:3811 Մայ, 2026
  • Արտադրված է Հայաստանում․ վարչապետ 09:1811 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:0511 Մայ, 2026
  • Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա տուժած 08:4311 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:3211 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2011 Մայ, 2026
  • Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել 08:0011 Մայ, 2026
  • Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր 23:0710 Մայ, 2026
  • ՌԴ հետ հարաբերություններ, անհրաժեշտ փոփոխություններ. «Հայաստան» դաշինքի հանդիպումները Գեղարքունիքում 22:4110 Մայ, 2026
  • Պիտի ջախջախենք քոչարյանասերժական մաֆիային, մետաստազներ կալուգացի օլիգարխին, ԲՀԿ ղեկավարին. Փաշինյան 22:3710 Մայ, 2026
  • Երևանյան գագաթնաժողովների միջազգային արձագանքը. Հյուսիսի և Արևմուտքի գնահատականներն իրարամերժ են 21:5610 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ 21:5110 Մայ, 2026
  • Գոշի նորակառույց ճանապարհը փակել է գյուղից արտագաղթի ուղին 21:0910 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Բարձրաստիճան ձեռքսեղմումներ, քաղաքական ուղերձներ. ՀՀ անունը՝ միջազգային մամուլում | 10.05.2026 21:0010 Մայ, 2026
  • ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովները ՀՀ ինքնիշխանության բարձրացման արձանագրումն էին. քաղաքագետ 20:4210 Մայ, 2026
  • Երևանի Բագրևանդ փողոցում բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ մեկ տուժած հոսպիտալացվել է 20:2410 Մայ, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները տեղափոխվել են նոր մակարդակ | Հարցազրույց Թալին Փափազյանի հետ 20:1110 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը 19:4710 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 10.05.2026 19:0210 Մայ, 2026
  • Ինչպես են բաշխվում մանդատները 13:5010 Մայ, 2026
  • Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 13:4610 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով 13:3610 Մայ, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին 11:4310 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք 11:3010 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 11:1610 Մայ, 2026
  • Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր 11:0410 Մայ, 2026
  • Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, վարորդը հոսպիտալացվել է 10:2810 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 10:2410 Մայ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» Սյունիքում երկօրյա քարոզարշավն ամփոփել է մեծ հավաքով 00:5110 Մայ, 2026
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից 00:3210 Մայ, 2026
  • Հայաստանի շնորհապետական կուսակության քարոզարշավի մեկնարկը՝ Գյումրիից 00:2410 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքը խոստանում է համախմբել հասարակությունը 00:0910 Մայ, 2026
  • Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք. ԲՀԿ նախընտրական կարգախոսը 23:4809 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ արդարությունը գալիս է կարգախոսով 23:3909 Մայ, 2026
  • ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին մասնակցել է շուրջ 2180 մարդ․ ԻՔՄ 23:2909 Մայ, 2026
  • Մայիսի 10-ի եղանակային կանխատեսումները 23:1609 Մայ, 2026
  • ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 23:0809 Մայ, 2026
  • Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 22:5609 Մայ, 2026
  • Երևանյան երկխոսության արձագանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4009 Մայ, 2026
  • Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին 22:2509 Մայ, 2026
  • Մարիա Կարապետյանը կգործուղվի Իտալիա 21:5209 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեց հայկական ավանդական պարն ու երաժշտությունը․ Զբոսաշրջության կոմիտե 21:3409 Մայ, 2026
  • «Ցորեն եմ ցանե». թատերականացված համերգ 21:1609 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Ռուսական ծագման «Հակափաշինյանական աշխատանքի ծրագիր». շվեդական կայքի գաղտնազերծումը 21:0009 Մայ, 2026
  • Արվեստի գործեր՝ մետաղական թափոնից. Դրոյի տարբերվող աշխարհը 20:5809 Մայ, 2026
  • Օրակարգում «Հայաստան-Եվրոպա նոր որակի գործակցությունն» է 20:4709 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 20:3809 Մայ, 2026
  • Էրդողանը և Բարզանին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները 20:2909 Մայ, 2026
  • Ռուսաստանը կհաղթի պատերազմում. Պուտին 20:2109 Մայ, 2026
  • Մեր ապրածն ու չապրածը՝ Վրեժ Քասունու «Նստվածք» շարքում 20:1309 Մայ, 2026
  • Գերմանիան պատասխանատվություն է կրում ոչ միայն իր ապագայի, այլև Եվրոպայի միասնության համար. Մերց 19:5809 Մայ, 2026
  • Գաղտնի փաստաթուղթ՝ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա. շվեդական Blankspot-ի բացահայտումը 19:4709 Մայ, 2026
  • Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 19:4309 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու օր բանակցություններ են վարել հրադադարի հաստատման շուրջ. Ուշակով 19:0409 Մայ, 2026
  • Նոր հմտություններ՝ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին 18:3209 Մայ, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2025-ին 11 մլրդ 697 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5409 Մայ, 2026
  • Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած 17:2109 Մայ, 2026
  • Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է. Ուշակով 17:1409 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Գովազդի չափից մեծ պաստառը հեռացնելը՝ թաղապետարանի աշխատակցին ծեծելու առիթ 17:0009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն. օրվա ուղերձները 16:5709 Մայ, 2026
  • Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը 16:3909 Մայ, 2026
  • Գույքի աճուրդը էլեկտրոնային, հաշվարկը՝ շուկայական գնով 16:2709 Մայ, 2026
  • ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին 16:1209 Մայ, 2026
  • ՌԴ-ն և Ուկրաինան եռօրյա հրադադար են հայտարարել 15:4309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում 15:2709 Մայ, 2026
  • Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է․ Անահիտ Մանասյան 14:5109 Մայ, 2026
  • ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրամիության. Էրդողան 14:3609 Մայ, 2026
  • ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին 14:1709 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:5809 Մայ, 2026
  • Չնայած հրադադարին՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» մի քանի տասնյակ օբյեկտի 13:4609 Մայ, 2026
  • Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն. Պուտինը ելույթ է ունեցել Հաղթանակի շքերթում 13:2209 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի 13:0809 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ վարույթների շրջանակում 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 13:0409 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հաստատված խաղաղությունը պահանջում է խնամք և ուշադրություն. մայիսի 9-ի ուղերձները 13:0009 Մայ, 2026
  • ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին 12:4909 Մայ, 2026
  • Ինքնատիպ գիտական նախագծեր՝ ավագ դպրոցականներից 12:4409 Մայ, 2026
  • ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների համար միասնական ներկայացուցիչ նշանակել 12:3309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Գյումրիի մի շարք հասցեներում 11:5209 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը 11:2709 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է առաքվում վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը 11:0909 Մայ, 2026
  • Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 10:5709 Մայ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է օպերային երգչուհի Էլլադա Չախոյանի բեմական գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը 10:4409 Մայ, 2026
  • Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:3709 Մայ, 2026
  • ՀՀ-ին ցանկանում եմ խաղաղություն, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի համատեքստում. ԱԺ նախագահ 10:2809 Մայ, 2026
  • Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները 10:1309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի մի շարք գյուղերում 10:0909 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015