Արժույթի միջազգային հիմնադրամը 2025 թվականի համար կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում: Մասնագետները դա բացատրում են Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի՝ աշխարհին հայտարարված մաքսատուրքերի պատերազմով: Հայաստանը նույնպես զերծ չի մնա համախառն ներքին արդյունքի աճի նվազումից, բայց մեր երկիրն, ըստ տնտեսագետների, կարող է նույնիսկ օգտվել ստեղծված վիճակից, քանի որ Ամերիկայի հետ չունի առևտրային լուրջ հարաբերություններ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։