Ցեղասպանության թանգարանը երբեք այնքան պետական աջակցություն չի ունեցել, որքան հիմա: Այդ մասին Իրինա Մկրտչյանի հետ հարցազրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:
«Անցյալ տարի մենք մեր բյուջեի մեջ տող էինք ավելացրել՝ պետությանը խնդրելով ֆինանսավորել արխիվներ ձեռք բերելու մեր գործընթացը, և պետությունն ավելացրեց մեր ֆինանսավորումը հենց այդ ուղղությամբ:
Այս պահին թանգարանում մոտ 30 գիտաշխատող է աշխատում, որը շատ մեծ թիվ է թանգարանի համար: Եթե չեմ սխալվում, ապա այսքան մեծ թվով գիտաշխատողներ չենք ունեցել առնվազն վերջին տարիներին: Կարողացանք նոր բաժին բացել՝ Հայոց ցեղասպանության իրավական ուսումնասիրությունների բաժինը՝ ընդունելով միջազգային իրավունքի մասնագետներ, որը երբևէ մեզ չենք կարողացել թույլ տալ»,- ասաց նա: