Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է: Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության զոհ գնաց 1.5 միլիոն հայ:
Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլև ընտանեկան, անձնական ողբերգություն է, նշել է վարչապետն իր ուղերձում: Ընդգծել՝ Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով․ ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը։
Վարչապետ Փաշինյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծանոթացել Մեծ եղեռնին նվիրված նոր ցուցադրությանը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան