Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով, եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը: Ըստ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի՝ առ այսօր հայտարարագիր է լրացրել 35 հազար մարդ, որից 15 հազարը ստացել են սոցիալական ծախսի փոխհատուցում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հիշեցրել է, որ հայտարարագրով որևէ մեկին հարկելու կամ հարկային բեռ ավելացնելու մտադրություն չկա:
Մանրամասները՝ տեսանյութում: