Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է Շենգավիթի վարչական շրջանի աշխատակիցների՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթին: Քաղաքապետն ասել է, որ իրավիճակը համակարգային վերլուծության կարիք ունի, քանի որ կոռուպցիոն նույն փաստի, այսինքն՝ կաշառք տալու կամ կեղծիք իրականացնելու հետ բախվելու խնդիրը կա: Ըստ Տիգրան Ավինյանի՝ աշխատելու այլ մոտիվացիա պետք է գտնել վարչական շրջանների աշխատակազմերում:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: