Կապիտալ ծախսերը տնտեսության զարգացման ամենակարևոր գործիքներից են: Ի տարբերություն պարտադիրի, կապիտալ ծախսերը պետությունը կատարում է երկարաժամկետ արդյունք ստանալու համար:
Եթե 2018-2023 թվականը կապիտալ ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեր երկրում 3 տոկոսի շրջակայքում էր, 2024-ին այն արդեն 5 տոկոսի է հասել: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ պետության կողմից կատարված ներդրումները մեծ ծավալներով աճել են։ Այս տարի արդեն պետությունը նախատեսում է կապիտալ ծախսերի իրականացմանը գրեթե 750 մլրդ դրամ ուղղել, որից շուրջ 400-ը՝ պաշտպանական ենթակառուցվածքներին: Առաջիկա 3 տարվա նպատակը ՀՆԱ-ում կապիտալ ծախսերի ծավալը 6-ից 6.5 տոկոսի հասցնելն է:
Իսկ ի՞նչ միջոցներ են ուղղվում կապիտալ ծախսերին: Եթե 2000-ականներին դրանք մեծամասամբ արտաքին ֆինանսավորմամբ էին կատարվում, չնայած պետությունը ևս մասնակցություն ունենում էր, հիմա պատկերը հակառակն է: