Հարկ վճարողի օրվան ընդառաջ Պետական եկամուտների կոմիտեում կազմակերպվել է շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն։
.jpg)
Հայաստանում հարկ վճարելու մշակույթի զարգացման և բարեխիղճ հարկ վճարողներին խրախուսելու նպատակով շնորհակալագիր և հուշանվեր են ստացել 2025 թվականին Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրն առաջինը լրացրած, սոցիալական ծախսի փոխհատուցումն առաջինը հետ ստացած և առաջին լրացուցիչ հարկ հայտարարագրած անձինք։ Բացի դրանից՝ ՊԵԿ-ի կողմից շնորհակալագիր և հուշանվեր կստանան նաև եկամուտների հայտարարագիր լրացրած ամենատարեց կինն ու տղամարդը, որոնք հասցեատերերին կհանձնվեն առաջիկայում։
.jpg)
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ու Կոմիտեի ղեկավար անձնակազմը շնորհակալություն են հայտնել քաղաքացիներին իրենց պատասխանատվության և բարեխղճության համար։