Կառավարության որոշմամբ ապրիլի 15-ից հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: Մյուս որոշումներով Հայաստանը դեսպանություն կբացի Օմանում: Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացելու ցանկությանը դրական է արձագանքել օմանական կողմը:
Երևանում և Կոտայքի մարզում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերն ամրացվել են Պետգույքի կառավարման կոմիտեին:
Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին. յուրաքանչյուրին՝ 40+10-հազարական դրամ:
Գործադիրի նիստի օրակարգը՝ տեսանյութում: