• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՔՊ-ի հետ «Հանրային ձայն»-ը կառուցողական է աշխատում ՔՊ-ի հետ «Հանրային ձայն»-ը... 19:40
Արդեն 50 տարի է՝ սպասում ենք Եվրամիությանն անդամակցության գործընթացի ավարտին. Էրդողան. «Հարևաններ» Արդեն 50 տարի է՝... 19:34
Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 20:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Խաղաղությունը, ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով. Միրզոյանի հարցազրույցը Correio Braziliense-ին
Քաղաքականություն
11:3926 Մար, 2025

Խաղաղությունը, ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով. Միրզոյանի հարցազրույցը Correio Braziliense-ին

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio Braziliense-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլիա պաշտոնական այցի շրջանակներում։ 

Հարց. Որո՞նք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները։ Ե՞րբ այն կյանքի կկոչվի։ 

Արարատ Միրզոյան. «Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից հետո մենք կարողացանք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք անմիջապես հրապարակայնորեն հայտնել ենք ՀՀ պատրաստակամությունը սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վայրն ու օրը որոշելու համար։ Ցավոք, այն, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, այսպես է հնչում. «Մենք համաձայն ենք տեքստի հետ, բայց դա բավարար չէ խաղաղության համաձայնագրի համար։ Անհրաժեշտ է նաև նախապայմանների շարք քննարկել բանակցային սեղանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձնելու համար»։ Այս նախապայմանները ներառում են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ և սահմանափակումներ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող զինամթերքի ու սպառազինության հարցում։ Հետաքրքիրն այն է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ։

Հարց. Ի՞նչպիսի առաջարկներ։

Արարատ Միրզոյան. Օրինակ՝ մենք առաջարկել ենք ստեղծել երկկողմանի մեխանիզմ սպառազինությունների վերահսկողության և վերիֆիկացիայի համար։ Ադրբեջանից դրական արձագանք չի եղել։ Անցած շաբաթ նրանք հանդես եկան կեղծ մեղադրանքներով, թե իբր ՀՀ զինված ուժերը զինադադարի ռեժիմի խախտումներ են կատարել սահմանային գոտում։ Մինչդեռ, օրինակ, Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, որը հետևում է իրավիճակին սահմանի երկայնքով, չի արձանագրել Հայաստանի կողմից որևէ խախտում։ Մենք դիմեցինք Ադրբեջանին՝ պահանջելով որևէ ապացույց կամ տվյալներ, եթե նրանք այդպիսիք ունեին մեր զինվորների կողմից խախտումների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանայինք հետաքննել դրանք։ 

Մեր մյուս առաջարկը սահմանային միջադեպերի երկկողմ վերիֆիկացիայի մեխանիզմի ստեղծումն էր։ 

Ավելին, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի և մենք հաստատենք հարաբերություններ Ադրբեջանի հետ, դա ինքնին դեռ բավարար չի լինի։ Կարող են լինել նաև երկու երկրների համար փոխշահավետ այլ ծրագրեր: Մենք առաջարկել ենք նաև բացել հաղորդակցության, տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերը։ Ադրբեջանը կարիք ունի օգտվելու մեր երկաթուղիներից՝ իրենց երկրի երկու հատվածները կապելու համար։ Բայց նրանք կարող են նաև օգտվել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքից՝ միանալու Թուրքիային, Միջերկրական ծովին և այլն։ Մեր առաջարկների և գաղափարների նախնական փոխանակման հիման վրա, մենք կարող ենք ստանալ փոխադարձ հասանելիություն Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքին: Սակայն կրկին այս առնչությամբ էլ դրական պատասխան չստացանք։ 

Այո, մենք համաձայնեցրել ենք պայմանագրի նախագիծը, բայց Ադրբեջանը հանդես է գալիս նախապայմաններով և դրական չի պատասխանում մեր մյուս առաջարկներին, որոնք կարող էին բերել իրական և երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում։ 

Հարց. Այսպիսով, խաղաղության պայմանագիրը վտանգի տա՞կ է:

Արարատ Միրզոյան. Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին և Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք ո՛չ մտադրություն ունենք, ո՛չ պատճառ, ո՛չ էլ դրդապատճառ՝ նոր պատերազմ մեկնարկելու կամ իրավիճակը սրելու համար։ Կա դրական լուր՝ բանակցությունների ավարտը և խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստ լինելը։ Սակայն, կա նաև մտահոգիչ լուր. այո՛, խաղաղությունը, ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով։

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Բրազիլիա կատարած Ձեր այցը:

Արարատ Միրզոյան. Ես այս այցը շատ կարևոր եմ համարում։ Ինչպես նշեցիք, երկար ժամանակ է, ինչ մենք վերջին անգամ բարձր մակարդակի այցելություն ենք ունեցել։ Ըստ էության, Հայաստանի և Բրազիլիայի միջև հարաբերությունների խորացման նոր փուլը սկսվել է դեռևս անցած տարի. երկար դադարից հետո մենք վերսկսեցինք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները։ Տարվա ավարտին տեղի կունենա խորհրդակցությունների երկրորդ փուլը, և բրազիլացի դիվանագետները կայցելեն Երևան։ Նախարար Մաուրո Վիեյրան հրավեր ունի այցելելու իմ երկիր։

Բրազիլիայում մենք քննարկեցինք բազմաթիվ հնարավորություններ։ Մեր քաղաքական երկխոսությունն ակտիվացել է և կպահպանի իր դինամիկան։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք միջազգային հարթակներում՝ փոխադարձ աջակցելով տարբեր միջազգային կազմակերպություններում թեկնածությունների առաջադրմանը։ Մենք կիսում ենք նույն մտահոգությունները միջազգային համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի վերաբերյալ, հատկապես մարդու իրավունքների լուրջ խախտումների և զանգվածային հանցագործությունների կանխարգելման ու վաղ նախազգուշացման հարցերում։

Տնտեսության և մեր երկկողմ առևտրի ոլորտներում աճ է նկատվում։ Միաժամանակ, գիտակցում ենք, որ դեռևս մեծ ներուժ կա։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք ակտիվացնելու գործարար կապերը երկու կողմերի միջև։ Քննարկեցինք հայ և բրազիլական ընկերությունների համագործակցության հնարավորությունները։ Մենք բացահայտեցինք ոլորտներ, որտեղ մենք կարող ենք ջանքեր գործադրել կապերն ամրապնդելու և դրանք փոխշահավետ դարձնելու համար, հատկապես բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Կա մեծ ներուժ, և մենք ունենք հստակ տեսլական այն քայլերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են մեր երկրների մերձեցման համար։

Հարց. Ինչպիսի՞ն են Հայաստանի և Բրազիլիայի միջև ներմուծման և արտահանման ցուցանիշները։

Արարատ Միրզոյան. Փաստացի, մենք հիմնականում ներմուծում ենք Բրազիլիայից։ Դուք եք արտահանողը, և դա կազմում է ապրանքների ավելի քան 90%-ը։ Այսպիսով, առևտրային բալանսը բավական անհամաչափ է։ Ինչպես կարող եք պատկերացնել, այն ներառում է սուրճ, շաքարավազ, ծխախոտ, նաև այլ ապրանքներ։ Այնուամենայնիվ, մենք շատ լավատեսորեն ենք գնահատում Հայաստանի և Բրազիլիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Հարց. Ինչպիսի՞ն են նախագահ Լուլայի՝ Հայաստան այցելելու հեռանկարները։

Արարատ Միրզոյան. Մենք մեծ պատիվ կհամարենք նախագահ Լուլայի այցը։ Կա հայկական կողմի հրավերը, և այժմ բրազիլական կողմն է, որ կարող է նշել այցի կոնկրետ ժամկետները։ Այդպիսի այցը մեծ պատիվ կլինի, հատկապես այն պարագայում, որ Բրազիլիան կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին COP30 գագաթնաժողովը, իսկ Հայաստանը, հաճելի զուգադիպությամբ, լինելու է Կենսաբազմազանության մասին COP17-ի հյուրընկալող երկիրը։ Այս համատեքստում Հայաստանի և Բրազիլիայի միջև կա լուրջ ներուժ բարձր մակարդակի այցերի համար։ Մենք սպասում ենք նախագահ Լուլայի այցին և վստահ ենք, որ Հայաստանի նախագահը նույնպես ուրախությամբ կկատարի պատասխան այց Բրազիլիա։

Հարց. Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ-ի հետ համագործակցությունից Թրամփի վարչակազմի օրոք։ Ինչպե՞ս այն կարող է աջակցել այս խաղաղության գործընթացին։

Արարատ Միրզոյան. Մի քանի ամիս առաջ մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք շատ կարևոր մի փաստաթուղթ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բարձրացնում է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Մենք առաջ ենք շարժվում ամերիկյան նոր վարչակազմի հետ փոխգործակցությամբ։ Արդեն մի քանի հանդիպում ու շփում ենք ունեցել մեր ամերիկացի գործընկերների հետ։ Մենք տեսնում ենք Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նկատմամբ հետաքրքրություն։ Նախագահ Թրամփը և նրա թիմը խոսել են աշխարհում խաղաղության մասին։ Քանի մենք խորապես շահագրգռված են խաղաղությամբ, դա ոգեշնչող է։ Մենք կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։

Դիտումների քանակ184
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի անհաջող և ձախողված փորձ. ՊՆ 09:2716 Դեկ, 2025
  • Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ 09:2016 Դեկ, 2025
  • Սուտ է. Թորոսյանը՝ կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ շահարկումների մասին 09:1116 Դեկ, 2025
  • Բազմաբնակարան շենքերի տանիքների և բակերի նորոգում՝ Վարդենիսում 08:5916 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է, Արագածի տարածաշրջանում՝ ձյուն 08:3216 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:1516 Դեկ, 2025
  • Սիմուլյացիոն վարժասարքը օգնում է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողներին հաղթահարել տարատեսակ բարդություններ 08:0016 Դեկ, 2025
  • Առաջարկվում է երկարաձգել մինչև վեց տարեկան դառնալը երեխային հատկացվող նպաստի ծրագիրը 01:1116 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու հարցն առանցքայիններից է. Պեսկով 00:5816 Դեկ, 2025
  • Քննարկվում է դպրոցներում կիբեռանվտանգության պարտադիր խմբակների ներդրումը 00:3716 Դեկ, 2025
  • Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը 00:2716 Դեկ, 2025
  • Զանգակատուն գյուղի 85 տոկոսն ուզում է, որ Պարույր Սևակի արձանը Զանգակատան դպրոցի բակից հանվի 23:3615 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 16-ի եղանակային կանխատեսումները 23:2015 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ 22:5715 Դեկ, 2025
  • Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում/չգրանցումը․ Փաշինյան 22:5215 Դեկ, 2025
  • Դեղատան պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է 22:4715 Դեկ, 2025
  • Փորձառու և սկսնակ նկարիչների աշխատանքները՝ «Սալոն 2025»-ում 22:4515 Դեկ, 2025
  • Հայաստանում զբոսաշրջության ոլորտը 2025 թվականին պատմական արդյունքներ է գրանցել 22:1915 Դեկ, 2025
  • Կարմիր մահիկի մեքենան՝ Երևանի փողոցներում. աղմուկն ու իրականությունը 22:1815 Դեկ, 2025
  • Հարցազրույց Լուսինե Հակոբյանի հետ 22:0515 Դեկ, 2025
  • Ապօրինություն կլիներ հակառակը անել. Պապոյանը՝ հոգևորականների ազատազրկման մասին 21:4515 Դեկ, 2025
  • ԱԳՆ-ն ամփոփում է տարին․ վառվել են նախարարության տոնածառի լույսերը 21:0715 Դեկ, 2025
  • «Անդակո» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 810 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:0615 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Կոմայի մեջ գտնվող հիվանդի տեղափոխումը Ֆրանսիայից ՀՀ՝ հիբրիդային քարոզչության թիրախ 21:0015 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5715 Դեկ, 2025
  • Լենա Նանուշյանը ԱՀԿ փորձագիտական խմբի հետ քննարկել է ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և վերահսկման խնդիրները 20:5315 Դեկ, 2025
  • Ռուսական գազի ներմուծման արգելքը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո էլ կմնա ուժի մեջ, հայտարարել է ԵՄ-ն 20:3815 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ 20:3215 Դեկ, 2025
  • LEADER-ն ավարտեց 5-ամյա ընթացքը Հայաստանում 20:2615 Դեկ, 2025
  • Իրանը նշել է ԱԷՄԳ-ի փորձագետների կողմից իր միջուկային օբյեկտները ստուգելու պայմանը 20:2115 Դեկ, 2025
  • Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ընտրական համակարգի ամրապնդմանը 20:1215 Դեկ, 2025
  • Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է. ՀՀ ԱԳՆ 20:1015 Դեկ, 2025
  • Առաջարկվում է երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը 20:0715 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 20:0215 Դեկ, 2025
  • Տարեցները՝ թվային աշխարհում 19:5715 Դեկ, 2025
  • Քննարկվել են Supermicro ընկերության ներդրումային հնարավորությունները Հայաստանում 19:5115 Դեկ, 2025
  • ԵՄ-ն իր պատժամիջոցների ցանկում ներառել է «Ռուսոֆիլների միջազգային շարժումը» 19:4615 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 15. 2025 19:4015 Դեկ, 2025
  • Սիգի որսի արգելքը շարունակվում է. ջրային պարեկների վերջին օրերի ծառայության արդյունքները` ամփոփ 19:3315 Դեկ, 2025
  • Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է. Սրբուհի Գալյան 19:2615 Դեկ, 2025
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 19:1915 Դեկ, 2025
  • NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ 19:1215 Դեկ, 2025
  • Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է հիմնվել վերլուծության և հետազոտության վրա. Պապոյան 19:0315 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Էլեկտրական մեքենաների՝ առանց ԱԱՀ-ի ներմուծման նախագիծ. ով և որքան կարող է ներմուծել 19:0015 Դեկ, 2025
  • Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր 18:5615 Դեկ, 2025
  • 15000 էլեկտրական մեքենա կազատվի մաքսատուրքից, եթե 2024, 2025, 2026 թթ. են արտադրվել. նախարար 18:4715 Դեկ, 2025
  • Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցմանը միտված օրենսդրական նախաձեռնություն 18:3815 Դեկ, 2025
  • Հուշագիր՝ Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովման ու թվային գրագիտության բարձրացման վերաբերյալ 18:3115 Դեկ, 2025
  • 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է 18:2515 Դեկ, 2025
  • Աջ ծայրահեղական թեկնածուն հաղթում է Չիլիի նախագահի ընտրությունում 18:1815 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ևս մեկ հնարավորություն ընձեռել և մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները 18:0715 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Հայաստան–Ուկրաինա կրթական և գիտական համագործակցության հեռանկարները 17:5815 Դեկ, 2025
  • Հայաստանը շարունակում է ընդլայնել պահպանվող տարածքների ցանցը. ՇՄ նախարարը հանդիպել է Campaign for Nature-ի ղեկավարի հետ 17:4615 Դեկ, 2025
  • ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել 17:3715 Դեկ, 2025
  • Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 17:2815 Դեկ, 2025
  • Նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին 17:2115 Դեկ, 2025
  • Պրիվոլնոյե գյուղում հայտնաբերվել է հաշվառման համար չունեցող «ԳԱԶ-66»՝ բեռնված 5 խմ բոխի տեսակի փայտանյութով 17:1215 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն. վարչապետը՝ եկեղեցու նոր Կանոնագրքի մասին 17:0015 Դեկ, 2025
  • Համագործակցության հուշագիր՝ ARTEMIS նախագծի մեկնարկի վերաբերյալ. ԿԸՀ 16:5915 Դեկ, 2025
  • Հնդկաստանը յուրօրինակ փորձ է անցկացնում՝ գումար փոխանցելով միլիոնավոր տնային տնտեսուհիներին. BBC 16:5115 Դեկ, 2025
  • Անցած շաբաթ Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4613 խախտում, մարզերում՝ 13698 16:4215 Դեկ, 2025
  • Բրյուսելում քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները. Միրզոյան 16:3315 Դեկ, 2025
  • Հրդեհ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ 16:2415 Դեկ, 2025
  • Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ 16:1415 Դեկ, 2025
  • Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակում անցկացվող հանդիպմանը 16:1115 Դեկ, 2025
  • ԱԺ հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պետական և համայնքային հողերի՝ էլեկտրոնային աճուրդով օտարման նախագիծը 16:1015 Դեկ, 2025
  • Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10 հազար դրամ հետվճար ստանալ 15:5315 Դեկ, 2025
  • Հայաստանն ակնկալում է ԵՄ աջակցությունը ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 15:3115 Դեկ, 2025
  • Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել 15:2715 Դեկ, 2025
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ռիյադում ներկայացրել է «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը 15:1515 Դեկ, 2025
  • Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվում են. Պապոյան 15:0915 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ճանապարհին նոր խմբաքանակներ կան. Պապոյանը՝ Ադրբեջանով դեպի ՀՀ ցորենի ներկրման մասին 15:0015 Դեկ, 2025
  • Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Ոստան և Շահումյան գյուղերում 24 ժամ ջուր չի լինի 14:5715 Դեկ, 2025
  • Վարչապետը՝ հոգևորականի բարեվարքության կանոնների և դրանց պահպանման երաշխիքների մասին 14:3815 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կիրառվել է կալանք. ՔԿ 14:3115 Դեկ, 2025
  • Ամանորի էկո խաղալիքներ 14:2715 Դեկ, 2025
  • Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ 14:1615 Դեկ, 2025
  • Կամո Ցուցուլյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր 14:0515 Դեկ, 2025
  • Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ 13:5415 Դեկ, 2025
  • Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով 13:4215 Դեկ, 2025
  • Ուկրաինան պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու իր ձգտումներից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց. Զելենսկի 13:3015 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ չինարենից հայերեն և հայերենից չինարեն է թարգմանվում դասական գրականություն 13:1415 Դեկ, 2025
  • Ուղեբեռի ստուգման օրինական պահանջին ուղևորը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել. ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին 13:0115 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն. Պապիկյանը՝ զինծառայության օրենքի մասին 13:0015 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն և Ուկրաինան առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցությունների առաջին օրը. Ուիթքոֆ 12:5415 Դեկ, 2025
  • Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է կրճատել. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին 12:4415 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է տեղահանված անձանց հետ. քննարկվել են սոցիալական աջակցության հարցեր 12:3515 Դեկ, 2025
  • Սիդնեյի լողափում հրաձգություն իրականացրել են հայր ու որդի. BBC 12:2715 Դեկ, 2025
  • Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ 12:1915 Դեկ, 2025
  • Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ բացվել է աշխարհի ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը 12:1115 Դեկ, 2025
  • Մեր ԲԿ-ները շատ հետ էին մասնավորից, պետք է բերենք հասցնենք ինչ-որ մակարդակի. Ավինյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում աշխատանքների մասին 11:4915 Դեկ, 2025
  • Գրանցվել է 462 դեպք, որից 166-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 11:4015 Դեկ, 2025
  • Համբարձում Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը 11:3015 Դեկ, 2025
  • Նման բան չկա. ԱՍՀ նախարարը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին 11:1915 Դեկ, 2025
  • Պլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում 11:1015 Դեկ, 2025
  • Հյուսիսից քամի է ներթափանցել տարածաշրջան. 181 տվիչները ցույց են տալիս օդի որակի զգալի բարելավում 10:5815 Դեկ, 2025
  • Լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի 10:4815 Դեկ, 2025
  • Կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում, չարամտորեն խուսափում են վճարելուց. Ավինյան 10:3515 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Լոնդոնի համար ՀՀ-ն առանցքային գործընկեր է. մասնագիտական դիտարկում | 15.12.2025 10:0315 Դեկ, 2025
  • Կապանում ջուր չի լինի. հասցեներ 09:4915 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015