Անվճար երթևեկելու արտոնություն կստանան 3-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցողները. Երևանի ավագանու նիստում հավանության է արժանացել «Հանրային ձայն» խմբակցության առաջարկած նախագիծը: Մայրաքաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման տարեկան հաշվետվության քննարկմանը ոչ միայն թվեր են ներկայացվել, այլև անդրադարձ է եղել կանաչապատմանն ու աղբահանության խնդրին: Եզրահանգել են՝ շեշտը կդրվի աղբի վերամշակման կայանի ներդրման վրա:
Նիստի մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում: