Օրենսդրությամբ պահանջների խախտմամբ կնքվել են շուրջ 2.2 մլրդ դրամի գնման պայմանագրեր: Պետական վերահսկողական ծառայության աշխատանքի արդյունքում լուծվել է 79 պայմանագիր, նախաձեռնվել 9 վարույթ: Ծառայության ղեկավարը հավաստիացնում է, որ իրենց վերահսկողության շնորհիվ գնման գործընթացում խախտումների թիվը նվազել է, բայց և հայտարարում, որ զգոնությունը ոչ մի պահ չեն կորցնելու: