3 տարի, 12 խմբագրում, արդյունքը՝ 17 կետանոց համաձայնագիր, որը պատրաստ է ստորագրման. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ փաստաթղթի քննարկումները 2022-ին սկսվեցին:
Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 4 ժամ տևած հանդիպումից հետո հայտարարվեց՝ արտաքին գործերի նախարարներին հանձնարարվում է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։
Հանձնարարականին հետևեց երկար գործընթաց:
Ահա, փաստաթղթի տեքստը համաձայնեցված է, բայց դրա մասին առաջինը հայտարարած Ադրբեջանից շարունակում են նոր նախապայմաններ հնչել:
Ի՞նչ է ուզում Բաքուն:
Փորձագետները կարծում են՝ նոր պատճառներ է փորձում գտնել ստորագրումը ձգձգելու համար:
Կհաջողվի՞ արդյոք, թե՞ ոչ, կախված է նաև միջազգային հանրության արձագանքից:
Աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, հայտարարում են՝ այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է: