Ավելի քան 30 մարդ է զոհվել Եմենի հյուսիսային և կենտրոնական հատվածներում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով, X-ի միկրոբլոգում հայտնել է հութիների առողջապահության նախարարությունը։
«Եմենում ամերիկյան ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, ևս 101-ը վիրավորվել է»,- ասվում է գրառման մեջ։
Դրանից քիչ առաջ «Ալ Մասիրա» հեռուստաալիքը հայտնել էր, որ Եմենի հյուսիսում գտնվող Սաադա քաղաքում ամերիկյան ավիացիայի հարվածներից հետո բնակելի շենքի փլուզման հետևանքով տասը մարդ է զոհվել։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Միացյալ Նահանգները հայտարարել է Եմենի հութիների դեմ զանգվածային գործողության մեկնարկի մասին: