Եթե Թուրքիան անդամակցեր Եվրամիությանը 2007-2008 թվականներին, ապա Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, դուրս չէր գա Միությունից՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան և Մեծ Բրիտանիան ներառող Եվրամիությունը ավելի շուտ ձեռնամուխ կլիներ սեփական անվտանգային ճարտարապետության ձևավորմանը: Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիայի բանակը Եվրոպայում ամենաուժեղ բանակներից մեկն է, և Թուրքիայի հետ համագործակցությունը Եվրոպայի համար կարևոր է ամուր պաշտպանական արդյունաբերություն ստեղծելու տեսանկյունից:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավանրը նշել է, որ Անկարայի հարաբերությունները եվրոպական մի շարք երկրների հետ լավ վիճակում են, և ԵՄ-ին անդամակցությունը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական առաջնահերթությունը: