Ռումինիան նույնպես ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։
«Շնորհավորում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին ու Արարատ Միրզոյանին՝ անխոնջ ջանքերի և քաջության համար: Տևական խաղաղությունը կայունության, բարգավաճման և տարածաշրջանի հսկայական ներուժի բացահայտման բանալին է»,- ասված է նախարարության X-ի էջում: