• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կիպրոսը դիմել է Գուտերեշին՝ Թուրքիայի կողմից իր օդային տարածքի խախտման կապակցությամբ. «Հարևաններ» Կիպրոսը դիմել է Գուտերեշին՝... 20:24
Ընտրությունների ելքը ՍԴ-ում. հնարավոր սցենարները Ընտրությունների ելքը ՍԴ-ում. հնարավոր սցենարները 19:42
Օրը՝ 60 վայրկյանում | 26.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.06.2026 21:20
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին․ վարչապետ
Քաղաքականություն
01:0514 Մար, 2025

Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին․ վարչապետ

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ու Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարը միշտ իրենց ունեցած խոսակցություններում խոսում են Կովկասի տարածաշրջանի մասին: Դուք, կարծում եմ, Թրամփի հետ էլ եք տեսակցել, արդյոք ԱՄՆ-ի դիրքորոշումը կարող է այս խաղաղության գործընթացում ինչ-որ դեր ունենալ։ Որովհետև եթե ուրիշ տեսանկյունից, դիտանկյունից ենք նայում, Թրամփի ներկայության պայմաններում, ըստ որոշ մեկնաբանությունների, շատ երկրներ կարող են նախընտրել այսպես ասած անկանոն աշխարհը։ Կամ ասենք տարածաշրջանային որոշ զարգացումները, հակամարտությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը, հնարավոր զինադադարը և այլն, տարբեր կերպ են մեկնաբանվում։ Հետևաբար Ձեր մատնանշած այդ հնարավորության, պատուհանի հետ կապված, Ձեր կարծիքով՝ կան այնպիսի գործոններ աշխարհում և տարածաշրջանում, այնպիսի զարգացումներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ այդ հնարավորության, պատուհանի համար»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել թուրք լրագրողներից մեկը։

Նա հավելել է, որ ուզում է հասկանալ․ «եթե Ադրբեջանի հետ խաղաղություն, ճիշտ է, այն դեռ հորիզոնում չի նշմարվում, բայց Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը»:

«Ձեր ասած հոռետեսների դեմ օգտագործվող փաստարկները մի քիչ ավելի կարո՞ղ եք հստակեցնել, որովհետև ի վերջո Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորում դեռ չի ապահովվել: Դուք ասում եք, որ դա ժամանակի հարց է, Թուրքիայից, իհարկե, դրական ինչ-որ ազդակներ, մեսիջներ են եկել, և դա՞ եք հիմք ընդունում, որ ժամանակի խնդիր է: Չեմ ուզում կրկնել, բայց ինչքան Ադրբեջանի հետ խաղաղությունն ուշանա, կարծեք թե այդքան էլ շարունակելու են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չկարգավորված մնալ, այս ռիսկը Դուք չե՞ք տեսնում»,- հետաքրքրվել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է․

«Ես այդ ձևակերպման հետ ուզում եմ չհամաձայնվել, որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում։ Ես կասեմ, որ պարզապես այդպես անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպեսզի այդ խաղաղությունը չերևա։ Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շատ կարևոր հենասյուներ դրվել են։ Որո՞նք են այդ հենասյուները, մեկը ես արդեն նշեցի։

Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, պայմանավորվել են, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Սա այն է, ինչ հորիզոնում պետք է երևա։ Ավելին ասեմ, խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներում վերարձանագրվել է այս իրողությունը, արձանագրել են, որ չունեն միմյանցից տարածքային պահանջներ և փոխադարձաբար պարտավորվում են նման տարածքային պահանջներ չներկայացնել ապագայում։ Սա շատ հստակ երևում է հորիզոնում, բայց հիմա Դուք կհարցնեք, իսկ ո՞րն է ծխածածկույթը։ Ծխածածկույթն «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն է, որովհետև երբ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ։

Ծխածածկույթ են Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, որոնք մի նպատակ ունեն, ես չգիտեմ ինչ, համենայնդեպս մեր ընկալումն է այդպիսին, զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք խաղաղության գործընթացում, որովհետև մենք արդեն չորս տարի բանակցում ենք խաղաղության պրոցեսի վերաբերյալ և ունենք արդյունքներ: Արդեն իսկ ասել եմ, մենք դա չենք արձանագրում, անընդհատ կենտրոնացած ենք խաղաղության համաձայնագրի վրա, որն իհարկե կարևոր անկյունաքարային բան է, բայց այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են միջազգային փաստաթուղթ և վավերացրել են երկու երկրներում, դա արդեն իսկ կայացած փաստ է և կայացած իրողություն: Ավելին, մենք սահմանազատված սահմանային հատվածներ ունենք: Եվ այստեղ է խնդիրը՝ այս կետից ինչ ճանապարհով ենք գնում: Ես, եթե ուշադիր էիք, ասացի, որ եթե հետևողական լինենք մենք մեր ջանքերում՝ արդեն իսկ այդ ճանապարհը, այդ նախագիծը սեղանին է, մնում է այդ նախագծից չհրաժարվել։ Մեզ ըստ էության շատ նոր բան կառուցել այս փուլում պետք չէ, անհրաժեշտ է ընդամենը այն, ինչ արձանագրված է, դա չոչնչացնել։ Սրա մասին է խոսքը։

Այո, մենք հասկանում ենք նաև զգայունությունները և առանձնահատկությունները, որոնք կան Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում: Դա հնարավոր չէ ժխտել, բայց մյուս կողմից արդեն ասացի, որ մենք ունենք պրոցեսներ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Եվ ես նոր մտածեցի, որ այն առաջին յոթ րոպեում, երբ նշում էի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձությունները, ես բաներ բաց թողեցի, որ կարող էի լրացնել՝ հասնել 10, 11, 12, 15 րոպեի։ Ընդհուպ, որ հիմա արդեն երկու տարի անընդմեջ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական խորհրդաժողովին։ Ավերիչ երկրաշարժից հետո Արտաքին գործերի նախարարի այց տեղի ունեցավ Թուրքիայի աղետի գոտի, մենք հումանիտար աջակցություն ուղարկեցինք, լավ է, որ հումանիտար աջակցություն ուղարկեցինք, վատ է, որ նման ողբերգական իրադարձությունների հանգամանքով և բերումով։

Բայց ես նորից եմ ասում, նաև Թուրքիայի դերի առումով, այստեղ իմ կարծիքով Թուրքիան էլ ընտրելու բան ունի, որովհետև մենք լսում ենք, որ Թուրքիան փորձ է անում կամ, առնվազն, գուցե մենք սխալ ենք ընկալում ուղերձը: Ինչպես Դուք նշեցիք, ինչո՞ւ է Թուրքիան Միացյալ Նահանգների հետ քննարկում նաև Հարավային Կովկասի խնդիրները, որովհետև մեր ընկալումն այն է, որ Թուրքիան, համենայնդեպս ուղերձներն այդպիսին են, Հարավային Կովկասում կայունության օգտին է հանդես գալիս Թուրքիան։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և՛ նախագահի, և՛ Արտաքին գործերի նախարարի մակարդակով հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։ Եվ եթե մենք ճիշտ ենք ընկալում այս ուղերձները, առնվազն կամ մենք ընկալում ենք գուցե թե սա նշանակում է նաև որոշակի բալանս Հարավային Կովկասում Թուրքիայի ունեցած հարաբերությունների կամ գուցե մենք սխալ ենք ընկալում: Բայց մյուս կողմից ցանկացած ջանք, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, իհարկե օգտակար կլինի: Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը հիմա աշխատում են երկկողմ ֆորմատով, բայց մյուս կողմից մենք նաև ուզում ենք, որ մեր միջազգային գործընկերները տեղյակ լինեն ինչ է կատարվում խաղաղության գործընթացում, և նաև մեր տեղեկատվությունը կիսում ենք նրանց հետ։

Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ արդյոք վարչապետը կցանկանա թուրք հասարակությանն ինչ-որ մի բան փոխանցել, ինչ-որ մեսիջ փոխանցել, ինչպե՞ս կուզի, որ այն ներկայացվի:

«Այո կուզեմ: Գիտե՞ք ինձ ինչը զարմացրեց, ինչով Դուք սկսեցիք Ձեր խոսքը։ Դուք ասացիք, որ ձեզ մոտ կա արտահայտություն՝ «ջուրը փոքրին, խոսքը մեծին»։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ էլ կա այդ արտահայտությունը: Ես պիտի ասեմ հետևյալը, որ Թուրքիայի ներկայացուցիչների հետ սա իմ շփումների ամենազարմանալի հատվածն է ինձ համար, որովհետև ամենատարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումների, բանակցությունների, դիվանագիտական քննարկումների ընթացքում, երևի նաև տարածաշրջանային այդպիսի սովորություն կա, անընդհատ հղում ենք անում մեր ժողովրդական առածներին։

Չչափազանցնեմ, երևի գոնե երեք-չորս դեպք եղել է, երբ Թուրքիայի ներկայացուցիչների հետ զրույցում, կամ ես եմ ասել, ասել եմ, որ Հայաստանում այսպիսի առած կա և մեջբերում եմ արել, և Թուրքիայի զրուցակիցն ասել է, գիտեք ինչ, մեզ մոտ էլ այդպիսի ասացվածք կա, կամ Թուրքիայի ներկայացուցիչն է ասել, մեզ մոտ ասում են, ես էլ ասել եմ, բայց գիտեք ինչ, մեզ մոտ էլ են այդպես ասում: Հիմա ես շատ զարմացա, երբ Դուք հենց առաջին բառերը խոսեցիք, խոսեցիք նրա մասին, որ ձեզ մոտ ասում են՝ «ջուրը փոքրին, խոսքը մեծին»: Սա արտահայտություն է, որ Հայաստանում լայնորեն տարածված է, և ես հազարավոր անգամներ այս արտահայտությունը լսել եմ մեր մեծերից, և ես ինքս էլ արդեն լինելով, դառնալով ծնող և տարիքով մեծի կարգավիճակում, ինքս էլ հազարավոր անգամներ օգտագործել եմ մեր երեխաների հետ շփումներում: Եթե սա կընկալվի որպես ուղերձ՝ կարծում եմ բավականին լավ ուղերձ է: Շնորհակալ եմ շատ»,- նշել է վարչապետը։

Դիտումների քանակ213
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հարցազրույց Վահան Հովսեփյանի հետ 22:0526 Հնս, 2026
  • Յունիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:5126 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը 21:4626 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.06.2026 21:2026 Հնս, 2026
  • «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան 21:1026 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրությունների գործով ՍԴ առաջին նիստը․ ինչ պահանջներ ներկայացրին ընդդիմադիր ուժերը 21:0026 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադիին 20:5826 Հնս, 2026
  • ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ 20:5526 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղարը անդրադարձել են քաղաքացիների փոխայցելությունների համար մուտքի դյուրացմանը 20:4926 Հնս, 2026
  • Մնացական Սաֆարյանը և Ֆրանո Մատուշիչը բարձր են գնահատել Հայաստանի և Խորվաթիայի միջև բազմաթիվ ոլորտներում ակտիվացող համագործակցությունը 20:4426 Հնս, 2026
  • «Ռոսատոմը» Թուրքիայում սկսել է «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկումը 20:3826 Հնս, 2026
  • ՀՀ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ փոխնախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին 20:3126 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով 20:2426 Հնս, 2026
  • Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին 20:1626 Հնս, 2026
  • Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է 20:0826 Հնս, 2026
  • Լատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի 20:0226 Հնս, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարությունը 19:5026 Հնս, 2026
  • Բեյրութը և Իսրայելը վիճում են, թե Լիբանանի որ տարածքներից պետք է իսրայելական զորքերը դուրս բերվեն. The National 19:4026 Հնս, 2026
  • Հայաստանում շատանում են թմրամոլները 19:3326 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:3226 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի 19:2626 Հնս, 2026
  • Թմրամիջոցներից կախվածությունը թոթափածներն աջակցում են այլոց ազատվել կախվածությունից 19:2026 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 26. 2026 19:1426 Հնս, 2026
  • Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ 19:0826 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ն բախվել է համակարգված քաղաքական և տնտեսական ճնշումների. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 19:0026 Հնս, 2026
  • Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում 18:5426 Հնս, 2026
  • 2026-ի 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք. ՆԳՆ 18:4726 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն արձագանքել է Հորմուզի նեղուցում միջադեպին 18:4026 Հնս, 2026
  • Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր 18:3426 Հնս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում ամուր դիրքերում է 18:3126 Հնս, 2026
  • Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած BYD-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ 18:2426 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն կվերանայի Մերձավոր Արևելքում իր ուժերի դասավորությունը. The Wall Street Journal 18:1726 Հնս, 2026
  • ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների 18:0826 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը 18:0626 Հնս, 2026
  • Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին 18:0226 Հնս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք 17:5626 Հնս, 2026
  • Տեսչականը կրկին թերլիցքավորում է հայտնաբերել «Դավո օիլ»-ում․ գազալցակայանի գործունեությունը կասեցվել է 17:5226 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:4526 Հնս, 2026
  • Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն. հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում 17:4526 Հնս, 2026
  • Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը 17:3726 Հնս, 2026
  • Եվրահանձնաժողովը ցանկանում է զորակոչային տարիքի ուկրաինացիներին ԵՄ-ում զրկել պաշտպանությունից 17:2826 Հնս, 2026
  • Կասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 17:1926 Հնս, 2026
  • Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին 17:1026 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել 17:0026 Հնս, 2026
  • Լուրեր 17։00 | Պետք է մշակել հստակ գործողությունների ծրագիր. վարչապետը՝ Կոնդի վերակառուցման մասին 17:0026 Հնս, 2026
  • Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո 16:5826 Հնս, 2026
  • Բրյուսելում քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված, համաձայնեցված ծրագրերը 16:5126 Հնս, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը 16:4426 Հնս, 2026
  • Հայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 16:3926 Հնս, 2026
  • ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջան 16:3326 Հնս, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան 16:3126 Հնս, 2026
  • Քաղցրավենիք, Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից 16:1226 Հնս, 2026
  • Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ 16:1226 Հնս, 2026
  • 6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից 15:5926 Հնս, 2026
  • ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա ամրապնդումը կնպաստի ազգային իրավական համակարգերի կայունության բարձրացմանը. Գալյան 15:4926 Հնս, 2026
  • Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները 15:3926 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 15:2926 Հնս, 2026
  • Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:2626 Հնս, 2026
  • Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ 15:2426 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը 15:1226 Հնս, 2026
  • Քննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը 15:0026 Հնս, 2026
  • Լուրեր 15։00 | Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15:0026 Հնս, 2026
  • Բարեգործական համերգ՝ բժիշկ-երաժիշտներից 14:4826 Հնս, 2026
  • Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է 14:3826 Հնս, 2026
  • Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին 14:2726 Հնս, 2026
  • Հունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար 14:1826 Հնս, 2026
  • ՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը 14:0926 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի 13:5726 Հնս, 2026
  • Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը․ մասնակցության հայտեր՝ 95 երկրից 13:5526 Հնս, 2026
  • Հայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում 13:4826 Հնս, 2026
  • «Ավերս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 491 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:3526 Հնս, 2026
  • Ադրբեջանից սպասվում է վառելիքի նոր խմբաքանակ 13:2426 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 13:2426 Հնս, 2026
  • Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի 13:1526 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններով 13:0826 Հնս, 2026
  • Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ 13:0026 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | ՍԴ նիստը մեկնարկել է միջնորդություններով․ քաղաքական ուժերը վիճարկում են ԿԸՀ որոշումները 13:0026 Հնս, 2026
  • Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 12:5726 Հնս, 2026
  • Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի հրթիռային և դրոնային հարձակման 12:4626 Հնս, 2026
  • Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին ու ուղիներին առնչվող հարցեր 12:3526 Հնս, 2026
  • Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր Գրիգորյան 12:2426 Հնս, 2026
  • Ուկրաինան 660 անօդաչու թռչող սարքով հարձակվել է Ռուսաստանի և Ղրիմի վրա 12:1526 Հնս, 2026
  • «Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ 12:0626 Հնս, 2026
  • ՄԱԿ-ը դադարեցրել է նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով. Reuters 11:5526 Հնս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆ 11:4126 Հնս, 2026
  • Այսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինի 11:3126 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները 11:2326 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները | ՈՒՂԻՂ 11:2126 Հնս, 2026
  • Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊ 11:1026 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին 11:0326 Հնս, 2026
  • Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 10:5626 Հնս, 2026
  • Համոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին 10:4526 Հնս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում 10:3626 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները 10:1426 Հնս, 2026
  • Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում 10:0926 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Հարավային Կովկասը պետք է դիտարկել որպես միասնական ռեգիոն. ՀՀ վարչապետ | 26.06.2026 10:0026 Հնս, 2026
  • Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարան 09:5526 Հնս, 2026
  • Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը 09:2626 Հնս, 2026
  • Մաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին 09:0726 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:4626 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015