Իրական Հայաստանի նախագծի քննարկումները մեկնարկել են, վարչապետն ընդունել է առաջին խմբին: Մասնակիցներից որոշների վերլուծություններով՝ Իրական Հայաստանի նախագիծը պետք է բերել ակադեմիական դաշտ, նաև ժողովրդի մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը: Ոմանց տեղեկությամբ էլ՝ ժողովուրդը դրական է արձագանքում վարչապետի առաջ քաշած գաղափարներին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ այս գաղափարի համակիրների թիվը համարում է զրո, և գործընթացն այդպես է սկսում՝ 1+1-ից:
«Սահմանադրության հարցում մենք մի ձայնի կեղծիքի չենք գնա»,- ասել է վարչապետը, պարզաբանել՝ գաղափարախոսության ֆունդամենտալ նպատակն է հասկանալ Հայաստանի Հանրապետության ֆունկցիոնալ նշանակությունը, ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: