ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կմեկնեն ՌԴ՝ Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների անցկացման համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Թրամփը նախազգուշացրել է, որ եթե ՌԴ-ն որոշի շարունակել պատերազմը՝ նրա դեմ «կործանիչ» պատժամիջոցներ կկիրառվեն։ Միաժամանակ Թրամփը հայտնել է, որ նախատեսում է ՌԴ նախագահի հետ զրուցել այս շաբաթ։
Ավելի վաղ թեմային է անդրադարձել ՌԴ նախագահի խոսնակը։ Կրեմլում սպասում են բանակցությունների մանրամասներին և խնդրում են դեռևս հրադադարի առաջարկին արձագանքի հարցով «առաջ չանցնել», ասել է Դմիտրի Պեսկովը։ Նա նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնից Թրամփ-Պուտին հեռախոսազրույց կազմակերպելու հարցով որևէ դիմում դեռ չի ստացվել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ եթե ՌԴ-ն հրաժարվի մշակված առաջարկներից, ապա ԱՄՆ-ի կողմից Մոսկվայի նկատմամբ պետք է ակնկալել «ուժեղ քայլեր»։