«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը անդրադարձել է մամուլում տարածվող տեղեկություններին, թե իբր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի «Ժոնգ թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձերը, ազատման դիմում է գրել:
««Ժոնգ թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից։ Աշխատավարձը փոխանցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև հաջորդ ամսվա 15-ը»,- գրել է նա։