Իրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից նամակ չի ստացել միջուկային համաձայնագրի շուրջ հնարավոր բանակցությունների վերաբերյալ՝ հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին: Ճեպազրույցի ժամանալ նա նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից պատերազմի կամ բանակցությունների երկընտրանքի պարտադրումը «ցույց է տալիս երկխոսության և բանակցությունների նկատմամբ լրջության պակասը»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ցանկություն էր հայտնել բանակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ, և նշել, որ նամակ է ուղարկել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին։ Ալի Խամենեին էլ օրերս հայտարարել է, որ Իրանը հրաժարվում է բանակցություններ վարել «ագրեսիվ կառավարությունների հետ»։
Նրա խոսքով՝ բանակցությունների հարցում նրանց հաստատակամությունն «ուղղված չէ խնդիրների լուծմանը», նրանք ցանկանում են «կառավարել և պարտադրել»։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։