Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կինոյի ֆինանսավորման նոր կանոնակարգի նախագիծ: Ակնկալվում է, որ այն կբարեփոխի ֆիլմերի ստեղծման աջակցության գործող մեխանիզմներն ու պետական ֆինանսավորման պայմանները: Ոլորտի ներկայացուցիչները վիճահարույց որոշ կետեր են տեսնում նախագծում և հույս ունեն, որ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելիս իրենց առաջարկները հաշվի կառնվեն:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: