2024-ին բյուջեից 182 մլրդ 196 մլն դրամ է ուղղվել շինարարությանը, որը 2023-ի ցուցանիշից ավելի է 14.8 տոկոսով: Նախարար Խուդաթյանի խոսքով՝ նորոգվել ու կառուցվել է 500 կմ ճանապարհ, 15 մլրդի ծրագրեր են իրականացվել ջրային ոլորտում, Կոտայքում և Գեղարքունիքում կառուցվել են նոր աղբավայրեր: Այս տարվա կապիտալ ծախսերի համար պլանավորել է 150 մլրդ դրամ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում: