Սիրիայի պաշտպանության նախարարության ուժերը մտել են Տարտուս՝ օգնելու տեղական անվտանգության ուժերին դիմակայել նահանգում դեռևս գործող նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցներին, հաղորդում է SANA գործակալությունը։
Նշվում է, որ նախարարությունը մտադիր է վերականգնել կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։
Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ հինգշաբթի Լաթաքիա և Տարտուս քաղաքներում բախումներ են տեղի ունեցել իրավապահ ուժերի ու Ասադի կողմնակիցների միջև։ Միջադեպից հետո այնտեղ պարետային ժամ է հաստատվել։