Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի որպես նախագահի թեկնածու:
Անկարայի գործող քաղաքապետ Մանսուր Յավաշն էլ հայտարարել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ կմիանա Իմամօղլուին՝ կառավարությունը փոխելու համար:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահն ավելի վաղ հայտնել էր, որ դիտարկում են 2027 թվականի նոյեմբերին նախագահի հնարավոր արտահերթ ընտրությանը կրկին առաջադրել Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: