Կառավարության որոշմամբ նոր կարգավորումներ կգործեն բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է մինչև հիմա գործող ծրագրերը՝ նշելով, որ նախարարությունը 2024 թվականին տեխնոլոգիական ընկերություններին տրամադրել է 6.5 մլրդ դրամի աջակցություն: Մինչև այս պահը տրվել է ևս 1.5 մլրդ դրամի աջակցություն, նույնքան կհատկացվի մինչև մարտի 31-ը: Իսկ առաջիկա 7-ամյա ծրագրով նախատեսվում է եկամտահարկի 60 տոկոս աջակցություն ցուցաբերել այն ընկերություններին, որոնք կներգրավեն աշխատանքային միգրանտների, նույնքան աջակցություն կտրամադրվի աշխատաշուկա մուտք գործող նոր աշխատակիցների և վերապրոֆիլավորված մասնագետների դեպքում: Կրթական ծրագրերով վերապատրաստված մասնագետեների ներգրավման պարագայում պետությունը կաջակցի եկամտահարկի 50 տոկոսի չափով:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում: