Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են հյուրատները:
Տասնամյակներ առաջ կառուցած առանձնատները մարդիկ վերածում են հյուրատան: Ոմանք նորն են կառուցում, քանի որ ուրիշների փորձով համոզվել են, որ բիզնեսի այդ ճյուղը եկամտաբեր է:
Գյուղական հյուրատները զբոսաշրջիկներին գրավում են հատկապես բնության, ինչպես նաև էկոսննդի շնորհիվ:
Հյուրատների թվով Տավուշն առաջատարներից է, այնտեղ կա մոտ 250 հյուրատուն:
Հյուրատնային բիզնեսով զբաղվող անձանց և ծառայություն մատուցող ընկերությունների համար Զբոսաշրջության կոմիտեն այս տարի նախատեսել է անցկացնել հատուկ դասընթացներ՝ մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:
Կոմիտեի նախագահը հյուրատնային բիզնեսը համարում է ներդրում սեփական տան մեջ:
Հավատացնում է, որ կառավարությունը նույնպես կտրամադրի միջոցներ՝ մարզային ենթակառուցվածքների զարգացման համար: