Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարն անդրադարձել է կառույցի և մեր երկրի հարաբերություններին, նշել՝ դրանք երբեք ավելի սերտ չեն եղել, քան հիմա: Վասիլիս Մարագոսը նշել է՝ ակտիվ աշխատանք է տարվում հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում ներկայացնելու ուղղությամբ: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի բանակցություններին՝ դեսպանն առանձնացրել է հատկապես անվտանգության ոլորտում գործակցությունը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։