Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերություններն այսօր գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Մոսկվան արժևորում է Պեկինի հետ առկա պայմանավորվածությունները և ցանկանում է խորացնել դրանք:
«Մեր համագործակցությունն ուղղված չէ այլ երկրների դեմ և հանդիսանում է աշխարհի երկու մեծ տերությունների միջև հարաբերությունների օրինակ»,- ընդգծել է ՌԴ ԱԽ քարտուղարը:
Շոյգուն հանդիպում է ունեցել նաև Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Զրույցի ընթացքում նա նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը համահունչ մոտեցումներ ունեն միջազգային և տարածաշրջանային առանցքային խնդիրների վերաբերյալ:
«Շնորհակալ ենք ՉԺՀ-ին նախորդ տարի BRICS-ում Ռուսաստանի նախագահությանն աջակցելու համար։ Մեր կողմից կաջակցենք չինացի գործընկերներին իրենց աշխատանքում»,- նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը։