Հայաստանի տնտեսությունը վերջին 7 տարում աճել է 43,5 տոկոսով, արձանագրվել է կառավարության նիստում. գործադիրը հաստատել է 2024-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը: Մյուս որոշմամբ նախատեսվում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը Հայաստանի բանկային համակարգից վարկ ներգրավելու նպատակով տրամադրել մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք: Որպես նախապայման՝ նշվում է, որ երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ընկերության հաշվեկշռային ակտիվների շուկայական արժեքի 20 տոկոսը:
Ընկերությունը 12.5 տոկոսին համարժեք՝ 12.503 հատ բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցել է Հայաստանին՝ որպես սեփականություն: Նշվում է, որ Ամուլսարի հանքի շահագործումը կնպաստի տնտեսության դիմակայունության ամրապնդմանը: