Վրաստանը կարևոր է համարում բազմակողմ հարաբերությունների զարգացումը տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ։ Այդ մասին Անկարայում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Չափազանց կարևոր է, որ երկրների միջև հարաբերությունները զարգանան տարբեր ձևաչափերով։ Ի վերջո, երկարաժամկետ համագործակցությունը տարբեր ձևաչափերով մեզ թույլ է տվել իրականացնել բազմաթիվ նշանակալի և օգտակար ծրագրեր։ Հուսով եմ, որ ձեր (Թուրքիայի և երկրի արտգործնախարարի) աջակցությամբ կկարողանանք ապագայում շարունակել նախաձեռնություններն ու նախագծերը»,- ասել է Բոճորաշվիլին։