Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ «Կասկադ» համալիրն ամբողջացնելու համար հայտարարված մրցույթն ամփոփվել է, հաղթող ճանաչված մասնակիցն առաջարկել է համալիրի վերակառուցման համար ներդնել շուրջ 20 մլրդ 46 միլիոն դրամ: Աշխատանքները կիրականացվեն ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա։ Կառուցվելու է մշակութային հանգույց:
Խորհրդակցության մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: