Ապագա տեխնոլոգիաների համաժողովի լիագումար նստաշրջանում Ռուսաստանի նախագահն անդրադարձել է ռուսական նորագույն Օրեշնիկ համակարգին՝ շեշտելով, թե ամբողջ աշխարհը խոսում է դրա մասին։ Նա հայտարարել է, որ Օրեշնիկ մարտագլխիկների պայթյունի ջերմաստիճանը հավասարազոր է Արեգակի մակերևույթի ջերմաստիճանին: Իր ելույթում նա նշել է, որ Խորհրդային քիմիական արդյունաբերությունը, որը ժամանակին զբաղեցնում էր երկրորդ տեղը աշխարհում և առաջին տեղը Եվրոպայում, մեծ մասամբ կորսվել է, և դա Պուտինի համոզմամբ՝ «շատ ամոթալի է»: Նա հայտարարել է, որ գիտական հետազոտությունների ֆինանսավորումը պետք է հասցնել ՀՆԱ-ի 2%-ի: Իր ելույթում Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ պատժամիջոցները «կարևոր խթանիչ դեր են խաղացել» Ռուսաստանի համար՝ չնայած բոլոր դժվարություններին։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։