Փետրվարի 13-14-ը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Նիդերլանդներում մասնակցել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի Նիդերլանդների/Բելգիայի ենթախմբի ներկայացուցիչների բարձր մակարդակի համաժողովին։ Այդ մասին հայտնում են ԿԲ-ից:
Ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի նախագահների երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվել են աշխարհատնտեսական ցնցումների երկարաժամկետ քաղաքականության արձագանքներին վերաբերող հարցեր:
Մարտին Գալստյանը համաժողովին հանդես է եկել թեմատիկ զեկույցով։