ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը կարևորել է GIZ-ի հետ համագործակցությունը և առանձնացրել հատկապես «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» և «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրերի նշանակությունը։
Մադլեն Ռաուշենբերգերը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ տարիներ շարունակ կազմակերպությունը ՏԿԵ նախարարության հետ համագործակցության հաջողված փորձ է ունեցել։ Նա ընդգծել է նաև ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումների ընթացքում երկուստեք հետաքրքրության հարցերի շուրջ առավել առարկայական քննարկումներ անցկացնել։
