Վերսկսվել է «Թուրքական հոսք» գազատարով ռուսական գազի մատակարարումը Սլովակիա՝ հայտնել է Ռոբերտ Ֆիցոն:
«Դա տեղի է ունենում ռուսական և թուրքական կողմերի ջանքերի շնորհիվ», - նշել է Սլովակիայի վարչապետը։
Նախկինում ռուսական գազը Սլովակիա էր հասնում Ուկրաինայի տարածքով անցնող գազատարով։ Հունվարի 1-ից Ուկրաինայով գազի տարանցումը դադարեցվել է, քանի որ Կիևը չի երկարաձգել պայմանագիրը։ Այժմ ռուսական գազը Եվրոպա է հասնում Թուրքիայի տարածքով:
Ֆիցոն հայտարարել է, որ Բրատիսլավան կարող է դիտարկել Ուկրաինայի դեմ պատասխան քայլերի հնարավորությունը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։