Խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներով Հայաստանը հստակ մեխանիզմներ է ներկայացրել, ասել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, սակայն՝ Բաքուն արդեն շուրջ 3 ամիս է՝ չի արձագանքում: Ալեն Սիմոնյանը հապաղումը պայմանավորում է Ադրբեջան-Ռուսաստան լարված հարաբերություններով՝ չբացառելով, որ Բաքուն Մոսկվայի հետ համաձայնեցնում է փաստաթուղթը: Խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» խոսույթին և էսկալացիայի հավանականությանը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։