Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, դրանց հաղթահարմանն ուղղված կառավարության քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները: Փարիզում վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա` ընդգծել է վարչապետը՝ մանրամասնելով. Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հենման կետ է կամ ֆորպոստ՝ ինչ-որ ավելի լավ կամ ավելի մեծ հայրենիք ունենալու համար, այլ Հայաստանն է այն հայրենիքը, որը մենք ունենք, և մենք այն չպետք է օգտագործենք ուրիշ հայրենիքի համար։
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: